Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավորի ներկայության դեմ բողոքները սրվելուց հետո, Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել:
Իրակլի Կոբախիձեն այցով Բաքվում էր, բայց ժամանակից շուտ ընդհատել է այն ու վերադարձել Թբիլիսի։
Նախօրեի երեկոյան, Թբիլիսիում տեղի է ունեցել ծավալուն հակակառավարական ակցիա, որը ծագել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթից հետո։ Մասնակիցները Կոբախիձեի հրաժարականն են պահանջել:
Վրաստանի կառավարության ընդդիմադիրները Գավրիլովին մեղադրում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետություններին հովանավորելու մեջ: Խորհրդային միության փլուզումից հետո, այս հանրապետություններն իրենց անկախությունը հայտարարեցին Թբիլիսիի կենտրոնական կառավարությունից: