Լավրով. Արևմուտքն անտեսում է Վրաստանում գլուխ բարձրացրած ծայրահեղականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108753-Լավրով._Արևմուտքն_անտեսում_է_Վրաստանում_գլուխ_բարձրացրած_ծայրահեղականությունը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում գլուխ բարձրացրած ծայրահեղությունն ու ազգայնականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2019 04:44 Asia/Tehran
  • Լավրով. Արևմուտքն անտեսում է Վրաստանում գլուխ բարձրացրած ծայրահեղականությունը

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ արևմտյան երկրներն անտեսում են Վրաստանում գլուխ բարձրացրած ծայրահեղությունն ու ազգայնականությունը:

Տարածաշրջանային ՀԿ-ների ներկայացուցիչների հետ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ, Լավրովն անդրադառնալով աշխարհում ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությանն ասել է. «Արևմտյան երկրները փակել են իրենց աչքերը Վրաստանում հակառուսական շարժման և  ծայրահեղականների գործողությունների դեմ, որպեսզի վնասեն երկու երկրների պատմական հարաբերություններին»:

Լավրովը հավելել է. «Վրաստանն այսօր Արևմուտքի գեոպոլիտիկական ճարտարապետության լավագույն օրինակն է»:

Հինգշաբթի օրը, Վրաստանում բողոքի ցույց էր կազմակերպվել այդ երկրի խորհրդարանում ուղղափառ քրիստոնյաների նիստում Ռուսաստանի պատվիրակության ներկայության դեմ: Կառավաության ընդդիմադիրները պահանջում էին Խորհրդարանի նախագահի և խոսնակի հրաժարականները:

Վրաստանի ու Մոսկվայի միջև լարվածության սրմանը զուգահեռ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով, բոլոր ռուսական ավիաընկերություններին, արգելել է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: