Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i108791-Վրաստանում_շարունակվում_են_հակակառավարական_ցույցերը
Վրաստանում կառավարության ընդդիմադիրները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև՝ բողոքելու ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2019 05:12 Asia/Tehran
  •  Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը

Վրաստանում կառավարության ընդդիմադիրները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև՝ բողոքելու ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ:

Ցուցարարները նաև պահանջել են ՆԳ նախարարԳեորգի Գախարիայի հրաժարականը: Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Նախորդ ուրբաթ օրը մեկնարկած հակակառավարական ցույցը, որի մասնակիցները բողոքում էին խորհրդարանում կայանալիք ուղղափառ երկրների խորհրդարանական նիստին ռուսական պատվիրակության ներկայության դեմ, ուղեկցվել է  բռնություններով:

Ցույցերի ընթացքում վիրավորվել է 240 և ձերբակալվել 305 մարդ:

Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ներկայության դեմ բողոքի ցույցերի հետևանքով, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց: