Վրաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը
Վրաստանում կառավարության ընդդիմադիրները հավաքվել են խորհրդարանի շենքի առջև՝ բողոքելու ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ:
Ցուցարարները նաև պահանջել են ՆԳ նախարարԳեորգի Գախարիայի հրաժարականը: Ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:
Նախորդ ուրբաթ օրը մեկնարկած հակակառավարական ցույցը, որի մասնակիցները բողոքում էին խորհրդարանում կայանալիք ուղղափառ երկրների խորհրդարանական նիստին ռուսական պատվիրակության ներկայության դեմ, ուղեկցվել է բռնություններով:
Ցույցերի ընթացքում վիրավորվել է 240 և ձերբակալվել 305 մարդ:
Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ներկայության դեմ բողոքի ցույցերի հետևանքով, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց: