ՄԱԿ.«7500 եմենցի երեխաներ զոհվել կամ դարձել են հաշմանդամ»
(last modified Sat, 29 Jun 2019 13:09:53 GMT )
Հունիս 29, 2019 17:39 Asia/Tehran
  • ՄԱԿ.«7500 եմենցի երեխաներ զոհվել  կամ դարձել են հաշմանդամ»

Անդրադառնալով Եմենում տիրող ծայրաստիճան ծանր հումանիտար իրավիճակին, ՄԱԿ-ը հայտարարել է, որ առավել քան 7500 երեխաներ զոհվել կամ հաշմանդամ են դարձել այդ երկրում:

Եմենի երեխաների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան մի զեկույց հրապարակելով հայտարարել է, որ 2013 թվականից առ այսօր Եմենում 7500 երեխաներ սպանվել կամ հաշմանդամ են դարձել:

Տիկին Գամբան իր զեկույցում նշել է.«Այդ երեխաների ուշագրավ մասը զոհվել է օդային հարձակումների, ցամաքային բախումների և ականի ու ռումբի պայթյունների ժամանակ, դա այն դեպքում,երբ դպրոցների ու հիվանդանոցների վրա հարձակումները շարունակվում են և ոչնչացել են հազարավոր շենքեր»:

ՄԱԿ-ի փորձագետները Եմենը բնութագրել են որպես աշխարհում տիրող հումանիտար ճգնաժամի կիզակետը, ընդորում  22 միլիոն մարդ ,որ Եմենի բնակչության 75 տոկոսն է կազմում, մարդասիրական աջակցության կարիք ունի: