ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի եզրափակիչ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108919-ՀԳՀԾ_ի_համատեղ_հանձնաժողովի_նիստի_եզրափակիչ_հայտարարությունը
Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հանդիպման ավարտին հանձնաժողովը մի հայտարարություն է տարածել, որում ասված է անդամները փորձում են Instex-ը բացել երրորդ երկրի տնտեսական ակտիվիստների գործողության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 13:12 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի եզրափակիչ հայտարարությունը

Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հանդիպման ավարտին հանձնաժողովը մի հայտարարություն է տարածել, որում ասված է անդամները փորձում են Instex-ը բացել երրորդ երկրի տնտեսական ակտիվիստների գործողության համար:

 ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամներն, այս հայտարարության մեջ կարևորել են բոլոր կողմերի կողմից այս համաձայնագրի լիարժեք և  արդյունավետ իրականացումը շարունակելու կարևորությունը: Միևնույն ժամանակ, նրանք նշել են, որ պատժամիջոցների վերացումը ՀԳՀԾ-ի էական մասն է  և անհրաժեշտ  է վերանայել իրենց պարտավորությունները:

Այս հայտարարության մեջ, կարևորվել է ՄԱԳԱՏԷ-ի առանցքային դերը, որպես միակ չեզոք մարմին, որը պատասխանատու է Իրանի հետ կապված միջուկային պարտավորությունների իրականացման նկատմամբ վերահսկմանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը:

Instex- ի իրականացումը հանդիպման ավարտից հետո լրատվամիջոցներում հրապարակված ամենակարևոր նորություններից մեկն էր:

 Instex-ը ստեղծվեl է Իրանի հետ առևտրի աջակցման նպատակին հասնելու համար: