Բացահայտվել է ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալու համար նախատեսված Բոլթոնի դավադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i108952-Բացահայտվել_է_ՀԳՀԾ_ից_Իրանի_դուրս_գալու_համար_նախատեսված_Բոլթոնի_դավադրությունը
Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Սպիտակ Տան որոշ պաշտոնյաներ փորձում են Թրամփին համոզել այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի Իրանը նախքան ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները, դուրս գա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2019 13:30 Asia/Tehran
  • Բացահայտվել է ՀԳՀԾ-ից Իրանի դուրս գալու համար նախատեսված Բոլթոնի դավադրությունը

Լրատվական աղբյուրները հաղորդել են, որ Սպիտակ Տան որոշ պաշտոնյաներ փորձում են Թրամփին համոզել այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի Իրանը նախքան ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները, դուրս գա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:

McClatchy ինտերնետային կայքը, հղում անելով երկու իրազեկ աղբյուրի, հաղորդել է.«ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և նրա խորհրդականները քննարկում են նոր պատժամիջոցների կիրառման հարցը ՀԳՀԾ-ին հարվածելու և այն տապալելու նպատակով»: 

ԱՄՆ-ում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուներն անցած շաբաթ  նախնական բանավեճերում ասել են, որ հունիսին Թեհրանի նկատմամբ Թրամփի վտանգավոր քայլը ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքով նրա ստեղծած ճգնաժամի արդյունքն էր:

ԱՄՆ նախկին նախագահի տեղակալ Ջո Բայդենը ևս ասել է.«Իրանի նկատմամբ ճնշումները խստացնելու  Թրամփի քաղաքականությունն նրա ստեղծած աղետն է: Թրամփը ցանկանում է իր ստեղծած կրակի բոցերը մարելով, հեղինակություն վաստակել»:

McClatchy ինտերնետային կայքը գրել է.«Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, այդ համաձայնագրի պահպանումը և Սպիտակ Տան հետ կրկին բանակցելուց Իրանի հրաժարվելը, կարող են 2020 թվականի ընտրություններում մարտահրավեր նետել Թրամփին»: