Արյունալի բողոքի ցույցեր Սուդանում
https://parstoday.ir/hy/news/world-i108965-Արյունալի_բողոքի_ցույցեր_Սուդանում
Սուդանի քաղաքացիները բողոքել են ռազմական խորհրդի կողմից որոշումներ կայացնելու հարցում թերանալու մեջ: Ոստիկանությունը ճնշել է բողոքի ցույցը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 01, 2019 08:53 Asia/Tehran
  •  Արյունալի բողոքի ցույցեր Սուդանում

Սուդանի քաղաքացիները բողոքել են ռազմական խորհրդի կողմից որոշումներ կայացնելու հարցում թերանալու մեջ: Ոստիկանությունը ճնշել է բողոքի ցույցը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ:

Սուդանի ռազմական խորհրդի ընդդիմադիրների կողմից կազմակերպված «Միլիոնների ցույցը» կոչով բողոքի ցույցերը տեղի են ունեցել Սուդանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Խարթում, Աթբար, Քեսլա և Ալբիս քաղաքներում:

Ցուցարարները պահանջել են իշխանությունը ռազմական խորհրդից փոխացնել ժողովրդին:

Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել առնվազն 181 մարդ:

Ցույցերն անցկացվել են այն պայմաններում, երբ Սուդանի զինվորականները դեմ են իշխանությունը ժողովրդին փոխանցելուն:

Սուդանի անցումային ռազմական խորհուրդն աջակցություն է  ստանում Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից: