Արյունալի բողոքի ցույցեր Սուդանում
Սուդանի քաղաքացիները բողոքել են ռազմական խորհրդի կողմից որոշումներ կայացնելու հարցում թերանալու մեջ: Ոստիկանությունը ճնշել է բողոքի ցույցը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ:
Սուդանի ռազմական խորհրդի ընդդիմադիրների կողմից կազմակերպված «Միլիոնների ցույցը» կոչով բողոքի ցույցերը տեղի են ունեցել Սուդանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Խարթում, Աթբար, Քեսլա և Ալբիս քաղաքներում:
Ցուցարարները պահանջել են իշխանությունը ռազմական խորհրդից փոխացնել ժողովրդին:
Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է 7 և վիրավորվել առնվազն 181 մարդ:
Ցույցերն անցկացվել են այն պայմաններում, երբ Սուդանի զինվորականները դեմ են իշխանությունը ժողովրդին փոխանցելուն:
Սուդանի անցումային ռազմական խորհուրդն աջակցություն է ստանում Եգիպտոսից, Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից: