Էրդողան. Թրամփը դեմ չէ Թուրքիային S 400 համակարգի մատակարարմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ընդունել է S 400 համակարգի և F-35 կործանիչների գնման Թուրքիայի իրավունքը:
Յենի Շաֆաղ օրաթերթին տված հարևցազրույցում, Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան F-35 կործանիչների գնման համար վճարել է 1.4 միլիորդ դոլար և չի կարելի հրաժարվել Անկարային փոխանցել գնված ապրանքը»:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն սպառնում էր Թուրքիային, որ Ռուսաստանից S 400 համակարգի գնման դեպքում, Վաշինգտոնը Անկարային չի փոխանցի F-35 կործանիչները:
Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիայում S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը կբացահայտի ամերիկյան F-35 մարտական ինքնաթիռի թուլությունները:
Թուրքիային S 400 համակարգի վաճառքի պայմանագիրը կնքվել է 2017թ. դեկտեմբերին: