Հուլիս 02, 2019 17:36 Asia/Tehran
  • Առողջապահական աղետ՝ ԱՄՆ-ում միգրանտների սահմանային կալանավայրերում

Հայտարարելով, որ միգտանտների սահմանային կալանավայրերում առողջապահական աղետ է տիրում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո Քորթեզն ասել է.«Այս կալանքի կենտրոններում ահավոր իրավիճակ է»:

Ալեքսանդրիա Օկասիո Քորթեզը, երկուշաբթի օրը Տեխասում գտնվող միգրանտների կալանքի մի կենտրոն այցելելուց հետո, հայտարարել է, որ մաքսատան աշխատակիցները փախստականներին ստիպում են զուգարանի ջրից օգտվել խմելու համար:

Քորթեզը հավելել է.«ԱՄՆ-ի Մաքսային և սահմանային պաշտպանության(CBP) աշխատակիցները էմիգրանտ կանանց ու երեխաներին պահում են այնպիսի խցիկներում, որտեղ չկա ջուր և նրանց ասում են, որ ծարավելու դեպքում կարող են զուգարանի ջրից  օգտվել»:

Քորթեզը, որ Կոնգրեսի մի քանի այլ անդամների հետ էր գնացել այդ կալանավայր, հստակեցրել է.«ԱՄՆ-ի Մաքսային և սահմանային պաշտպանության (CBP) աշխատակիցներն իմ և մյուս կոնգրեսականների ներկայությամբ ծաղրում էին կանալավորված միգ8անտներին»:

ԱՄՆ Կոնգրեսի ամենաերիտասարդ անդամը հայտնել է, որ ԱՄՆ-ի Մաքսային եւ սահմանային պաշտպանության (CBP) աշխատակիցներն այս բացահայտումների պատճառով  իր և  Կոնգրեսի մյուս անդամների դեմ սեռական բնույթի սպառնալիքներ են հնչեցրել:

Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին միգրանտների նկատմամբ Վաշինգտոնի խիստ և նույնիսկ անմարդկային քաղաքականությունը հանգեցրել է մի խումբ միգտանտների այդ թվում երեխաների մահվան: 

 

Պիտակ