ՄԱԿ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i109039-ՄԱԿ_ն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ի_պահպանման_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը բազմակողմանի դիվանագիտության ելակետն է: Նա նշել է.«Համաձայնությունը ստորագրած բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան դրան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 03:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը բազմակողմանի դիվանագիտության ելակետն է: Նա նշել է.«Համաձայնությունը ստորագրած բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան դրան»:

Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Ստեֆան Դուժարիքը նշել է, որ ՀԳՀԾ-ի անդամ բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին: Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի պահպանումը շատ կարևոր է տարածաշրջանի համար»:

Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան, 2018թ մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո խոստացան ապահովել համաձայնագրում Իրանի շահերը: Սակայն բացի քաղաքական հայտարարություններից, այս երկրները դեռևս որևէ հստակ քայլ չեն արել ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ: