Ռուսաստանն զգուշացրել է Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը զգուշացրել է, որ Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ ՆԱՏՕ-ին, չափազանց վտանգավոր է:
Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցերի վերաբերյալ Ժնևում տեղի ունեցած բազմակողմ խորհրդակցությունների ավարտին, Գրիգորի Կարասինն ասել է.«ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովի կայացման շեմին, այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցության գործընթացին թափ հաղորդելու որոշումը չափազանց վտանգավոր է»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության անդամ երկրները համաձայնության են եկել Սևծովյան տարածաշրջանում նոր քայլերի փաթեթի, այդ թվում Ուկրաինային ու Վրաստանին ուղղված աջակցությունները մեծացնելու շուրջ:
Վրաստանում ևս քննարկվում է օրենսդրական փաթեթ, որը կհեշտացնի ՆԱՏՕ-ի նավերի մուտքն Վրաստանի տարածքային ջրեր և նավահանգիստներ: