Ռուսաստանը բողոքել է ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i109194-Ռուսաստանը_բողոքել_է_ԱՄՆ_ի_պատժամիջոցային_քաղաքականության_դեմ
ՌԴ ԱԳ նախարարությունը բողոքել է ԱՄՆ-ի կառավարության պատժամիջոցային քաղաքականությունների դեմ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2019 14:06 Asia/Tehran
  • Ռուսաստանը բողոքել է ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականության դեմ

ՌԴ ԱԳ նախարարությունը բողոքել է ԱՄՆ-ի կառավարության պատժամիջոցային քաղաքականությունների դեմ

ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում արձագանքել է Վրաստանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռուդի հայտարարությանը: «ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականություններն անարդար ու անհարկի են, որոնց զոհերն են  անկախ արտաքին քաղաքականություն ունեցող երկրները», ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Էլիզաբեթ Ռուդը շաբաթ օրն ասել է.«Ռուսաստանից Վրաստան չվերթները դադարեցնելու Մոսկվայի քայլն անարդար ու անհարկի է»:

Վրաստանում տիրող իրավիճակի հետևանքով  հունիսի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` ժամանակավորապես ռուսական ավիաընկերություններին արգելվել է Ռուսաստանից Վրաստան չվերթեր իրականացնել։