Ռուսաստան.«Իրանն իր քայլերն իրականացնում է ամենայն թափանցիկությամբ»
ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել է.«Իրանն իր քայլերն իրականացնում է ամենայն թափանցիկությամբ»:
ՄԱԳԱՏԷ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ասել է.«Ակնկալվում էր, որ Թեհրանը ուրանի հարստացման համար սահմանված շեմը հատելու որոշում ընդունի»:
Ուլյանովը հերթական անգամ ընդգծել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը թափանցիկ քայլեր է անում:
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է ,որ միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղված Իրանի պահանջները արդարացի են և Միացյալ Նահանգները պատասխանատու է միջուկային համաձայնագրի պահպանման համար:
Չնայած Իրանը լիովին հավատարիմ է եղել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին, սակայն համաձայնագրի եվրոպացի անդամները չեն կատարել իրենց տված խոստումները, այդ թվում Իրանի հետ ֆինանսական հատուկ մեխանիզմը, որը կոչվում է INSTEX: