ՌԴ նախագահը դեմ է արտահատվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Դումայի օրինագծին
Հուլիս 09, 2019 19:19 Asia/Tehran
ՌԴ նախագահը դեմ է արտահատվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Դումայի օրինագծին:
Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը հայտարարել է, որ չի ողջունում Վրաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ սահմանելու Դումայի առաջարկը:
Նա հավելել է. «Չեմ անի որևէ քայլ, որը կբարդացնի Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները»:
Երեքշաբթի օրը, ՌԴ Պետդուման միաձայն ընդունել էր օրինագիծ, որով կառավարությունից պահանջում էր կոշտ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ:
Այս քայլը կարող է լրջորեն սրել Ռուստանի և Վրաստանի մջև գոյություն ունեցող քաղաքական ճգնաժամը:
Պիտակ