Կուբա. Բոլթոնը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/world-i109373-Կուբա._Բոլթոնը_սպառնալիք_է_համաշխարհային_անվտանգության_համար
Կուբայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 13, 2019 09:16 Asia/Tehran
  •  Կուբա. Բոլթոնը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար

Կուբայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար:

Ուրբաթ օրը, Թուիթերում արած գրառման մեջ, Բրունո Ռոդրիգեսը նշել է. «Արևմուտքում Մոնրոյի դոկտրինայի գործադրումը խախտում է տարածաշրջաների երկրների ինքնիշխանության և ազատության իրավունքը»:

Մարտ ամսին, Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Լատինական Ամերիկայի երկրների նկատմամբ կիրառում է Մոնրոյի դոկտրինը:

1823թ հռչակված ԱՄՆ ժամանակի նախագահ Ջեյմս Մոնրոյի անունը կրող դոկտրինի համաձայն, ԱՄՆ-ն  Լատինական Ամերիկայի երկրներին համարում է իր ետնաբակը:

Հարկ է նշել, որ Ջոն Բոլթոնը Սպիտակ տան ամենառազմատենչ գործիչներից է: