Ֆրանսիայում ծաղրել են Մակրոնին
Ֆրանսիացի բողոքարարները ծաղրելով իրենց նախագահին և հու անելով նրա հրաժարականն են պահանջել:
«Դեղի բաճկոնավորների» շարժման ակտիվիստները հուլիսի 14-ին Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառման շրջանակում,որը կայացել է Շանզելիզե պողոտայում, այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հու անելով,նրա հրաժարականն են պահանջել:
Դեղին բաճկոնավորներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ բողոքի ծրագրեր են նախատեսել Ֆրանսիայի Ազգային օրվա տոնին նվիրված զինվորական շքերթի անցկացման օրվա համար:
ARTE լրատվական ալիքը հաղորդել է,որ դեղին բաճկոնավորները շաբաթ օրը թևակոխելով իրենց ակցիաների 35-րդ շաբաթ, բողոքի ցույցեր անցկացրին,իսկ այսօր հավաքվել էին Շանզելիզե պողոտայում ,որտեղ ընթացել է Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված շքերթը:
Ոստիկանությունը ձերբակալեց այդ շարժման մի քանի հայտնի դեմքերի: Բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատակիցների ու բողոքարարների միջև:
Միջազգային շրջանակները,այդ թվում Եվրամիության մարդու իրավունքների կոմիտեն անգամներ բողոքել է ցուցարարների նկատմամբ Ֆրանսիայի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների դեմ: