Լավրով. Իրանը չի ձգտում պատերազմի
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Միջին Արևելքում ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը նպաստել է տարածաշրջանում լարվածության սրմանը: Նա նշել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում:
Լավրովն անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներին, հայտարարել է, որ նման մոտեցումը վտանգավոր իրավիճակ կստեղծի:
Նա հավելել է, որ տարածաշրջանը, բռնկվելու համար, ունի ընդամենը մի կայծի կարիք, իսկ դրա աղետալի հետևանքները կրելու է ԱՄՆ-ն:Սերգեյ Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ն փորձում է ցուցադրել իր ուժը և Իրանին վարկաբեկելու համար, Թեհրանի դեմ ուղղում է տարբեր մեղադրանքներ:
Նշելով, որ իրանցի պաշտոնյաները պատերազմի չեն ձգտում, Լավրովը հավելել է, որ Իրանն ապացուցել է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաև Պարսից Ծոցի արաբական երկրների միջև բանակցությունների միջոցով տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու իր ցանկությունը