Նիդերլանդների դատարան.«Քոլահիին սպանողը Իրանի հետ կապի մեջ չի եղել»
Նիդերլանդների դատարաններից մեկը հայտարարել է, որ Իրանի ու Իսլամական Հանրապետություն կուսակցության գրասենյակը ռմբադրող անձի սպանության միջև ոչ մի կապ չի գտել:
Հինգշաբթի օրը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող մի դատարան հայտարարելով, որ 38-ամյա պրոֆեսիոնալ մարդասպան Նոֆել Ֆ.-ին, ով մեղադրվում էր Նիդերլանդներում բնակվող Ալի Մոոթամեդի սպանության մեջ, մեղավոր է ճանաչել է դատապարտել է ցմահ ազատազրկման»:
Ինչպես նշվում է, Ալի Մոթամեդը նույն Մոհամմեդ Ռեզա Քոլահին է, որ 1981թ. հունիսի 28-ին պայթեցրել էր Իսլամական Հանրապետություն կուսակցության գրասենյակը: Քոլահին 2015թ. փողոցում սպանվել է զինված երկու անձանց կրակոցներից:
2018թ. Նիդերլանդների կառավարությունը հայտարարել էր, որ Իրանը կազմակերպել է Ալի Մոթամեդի և 2017թ. մեկ այլ մարդու սպանությունները, սակայն Ամստերդամի դատարանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ նման կապ չի հայտնաբերվել:
Իրանի հեղափոխության հաղթանակի սկզբում Իսլամական Հանրապետություն կուսակցության գրասենյակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեցին կուսակցության 72 ավագ պաշտոնյաներ: