Ռուսաստանը շարունակելու է հովանավորել Սիրիային
Հուլիս 21, 2019 15:18 Asia/Tehran
Սիրիացի իր պաշտոնակցին հղած ուղերձում, ՌԴ նախագահն ասել է.«Մոսկվան շարունակելու է պաշտպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը»:
Կիրակի օրը, Սիրիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի առիթով Բաշշար Ասադին հղած ուղերձում, Վլադիմիր Պուտինն ասել է.«Ռուսաստանն ու Սիրիան դաշնակից են ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարում և երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնումը հնարավոր է տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղության ու կայունության ամրապնդման շրջանակում»:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Սիրիայում ձախողելու են ահաբեկիչները:
Պուտինը հույս է հայտնել, որ Սիրիայի քաղաքացիները շուտով խաղաղ կյանքով կապրեն:
Պիտակ