Կանադան մերժել է բրիտանական ծովային դաշինքին միանալու առաջարկը
Կանադայի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ Օտտավան չի պատրաստվում ռազմածովային ուժեր տեղակայել Հորմուզի նեղուցում և միանալ Բրիտանիայի ռազմածովային կոալիցիային:
Հարջիթ Սաջանն անդրադառանալով Բրիտանիայի կողմից ռազմածովային կոալիցիայի ձևավորմանն ասել է. «Բրիտանիայի կողմից Կանադային որևէ դիմում չի ներկայացվել վերոնշյալ դաշինքին միանալու կապակցությամբ»:
National Post-ի գրությամբ, կանադացի պաշտոնյաները համոզված են, որ Պարսից ծոցի լարվածությունը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով և տարածաշրջանում զորուժ տեղակայելու դեպքում, լարվածությունն ավելի կսրվի:
Washington Examiner ամերիկյան թերթը գրել է, որ Բրիտանիան փորձում է Պարսիսց ծոցում ձևավորել եվրոպական ռազմածովային նավատորմ, այն դեպքում, երբ այդ երկիրն ինքը չունի դրա համար անհրաժեշտ քանկությամբ նավեր: