Ռուսաստան.«Իրանը վճռակամ է դադարեցնել ՀԳՀԾ-ի շրջանակում որոշ հանձնառությունների իրագործումը»
Վիեննայում ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստում, Ռուսաստանի ավագ բանագնացն ասել է.«Իրանը մտադիր է սկսել ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների դադարեցման նոր փուլը»:
Կիրակի օրը, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտից հետո, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովն ասել է.«Իրանը վճռակամ է դադարեցնել ՀԳՀԾ-ի շրջանակում որոշ հանձնառությունների իրագործումը, սակայն Վիեննայի նիստի մասնակիցները համաձայնության են եկել անել հնարավոր ամեն ինչ, ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերն ապահովելու համար»:
Ռիաբկովը նշել է, որ Ռուսաստանը շարունակելու է ՀԳՀԾ-ում նշված նախագծերում Իրանի հետ համաձայնությունը:
ՀԳՀԾ-ի 26 -րդ և 36-րդ կետերի համաձայն, Իրանը երկու փուլով դադարեցրել է մի շարք հանձնառությունների իրագործումը, 60-օրյա վերջնաժամկետ է ճշտել Եվրոպայի համար և հայտարարել է, որ եթե ՀԳՀԾ-ի մյուս կողմերը շարունակելն թերանալ իրենց պարտավորություններում, ավելի մեծ քայլեր է ձեռնարկելու պարտավորությունների իրագործումը կրճատելու ուղղությամբ: