Աշխարհում 12 հազար մանուկ զինյալ բռնությունների զոհ է դարձել
(last modified Tue, 30 Jul 2019 14:49:22 GMT )
Հուլիս 30, 2019 19:19 Asia/Tehran
  • Աշխարհում 12 հազար մանուկ զինյալ բռնությունների զոհ է դարձել

Հանդես գալով մի հայտարարությամբ ՄԱԿ-ը հայտարարել է.«2018թ. աշխարհում զինյալ բռնությունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 12 հազար մանուկ, ինչը աննախադեպ թիվ է»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից մանուկների ու զինյալ բռնությունների մասին ԱԽ-ին ներկայացվող ամենամյա զեկույցի համաձայն, որ հրապարակվել է երկուշաբթի օրը, 2018թ. մանուկների դեմ գործադրվող բռնությունները հատկապես մանուկների սպանության աննախադեպ աճը գլոբալ մտահոգություններ է առաջացրել:

Ըստ այս հաղորդման, զինյալ բռնությունների հետևանքով մանուկների ամենաշատ սպանություններ են տեղի ունեցել Աֆղանստանու, Պաղեստինում, Սիրիայում ու Եմենում:

ՄԱԿ-ի կենտրոնում Human Rights Watch կազմակերպության գրասենյակի պատասխանատու Լուիս Շարբոնոն հայտարարել է, որ 2015թ. իվեր Սաուդյան կոալիցիան սարսափելի հանցանքներ է գործել Եմենում մանուկների դեմ՝ այն դեպքում երբ ոչ մի ապացույց չկա այն մասին, որ այս երկրիը ջանքեր է գործադրում մարդկային իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ:

Եմենի դեմ պատերազմումը զոհվել է շուրջ 16 հազար եմենցի, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են եղել: