Ռուսաստան. Սիրիայի երկնքում ոչնչացվել է ահաբեկիչների 6 ԱԹՍ-եր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել է դեպի Հմեյմիմի ռուսական ռազմաբազան հարձակվող ահաբեկչական խմբերին պատկանող 6 անօդաչու թռչող սարքեր:
Ռուսաստանի ՊՆ-ը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Հմեյմիմի ռուսական ռազմաբազայում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգը կիրակի օրը անվտանգ հեռավորությունից հայտնաբերել և ոչնչացրել է ահաբեկիչների անօդաչու թռչող սարքերը:
Հաղորդման համաձայն, ահաբեկիչները անընդհատ փորձում են թիրախավորել ռուսական այս բազան, այնպես որ օգոստոսի 8-ին, դեպի ռուսական ռազմաբազա են կրակել 4 հրթիռ, սակայն նրանք չեն հասել թիրախին: Հրթիռային հարձակման պայթյունի հետևանքով՝ երկու քաղաքացի զոհվել , ևս չորսը վիրավորվել են: