ՌԴ-ն կարևորում է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i110528-ՌԴ_ն_կարևորում_է_Սիրիայի_ինքնիշխանության_պահպանման_անհրաժեշտությունը
ՌԴ-ի ԱԳՆ խոսնակը շեշտել է.«Սիրիայի տարածքում ցանկացած քայլ պետք է իրականացվի Դամասկոսի համաձայնությամբ»:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Օգոստոս 16, 2019 14:43 Asia/Tehran
  • ՌԴ-ն կարևորում է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը

ՌԴ-ի ԱԳՆ խոսնակը շեշտել է.«Սիրիայի տարածքում ցանկացած քայլ պետք է իրականացվի Դամասկոսի համաձայնությամբ»:

Հինգշաբթի օրը, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Մարիա Զախարովան ասել է.«Սիրիայի տարածքում ցանկացած գործողություն պետք է իրականացվի Սիրիայի կառավարության համաձայնությամբ, և Թուրքիան «Սոչիի համաձայնության» շրջանակներում պետք էգործադրի իր հանձնառությունները»:

Զախարովան հավելել է.«Որպես օրինական իշխանություն, Բաշար Ասադի կառավարությունը պետք է լիարժեք հսկողություն ունենա Սիրիայի հողային տարածքների վրա և երկրում իրականացվող գործողությունների մասին որոշում կայացնելու իրավունքը վերապահված է օրինական կառավարությանը»:

Ռուս բարձրաստիճան դիվանագետը հավելել է.«Սիրիայի հարցով Մոսկվային սկզբունքային դիրքորոշումը չի փոխվելու, ինչը նաև կապվում է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին»: