Հազարավոր մեքսիկացիներ բողոքել են ոստիկանության կողմից իրականացվող սեռական բռնությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i110568-Հազարավոր_մեքսիկացիներ_բողոքել_են_ոստիկանության_կողմից_իրականացվող_սեռական_բռնությունների_դեմ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հազարավոր բնակիչներ, բողոքի ցույց են իրականացրել՝ ոստիկանների կողմից երկու անչափահաս աղջիկների բռնաբարության դեմ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 18, 2019 08:32 Asia/Tehran
  • Հազարավոր մեքսիկացիներ բողոքել են ոստիկանության կողմից իրականացվող սեռական բռնությունների դեմ

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հազարավոր բնակիչներ, բողոքի ցույց են իրականացրել՝ ոստիկանների կողմից երկու անչափահաս աղջիկների բռնաբարության դեմ:

Ֆրանս Պրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցույցն անցկացվել է. «Նրանք մեզ չեն պաշտպանում, նրանք մեզ բռնաբարում են» կարգախոսով: Ցուցարարները հարձակվել են ոստիկանության ստորաբաժանումներից մեկի վրա:

Բողոքարարները հայտարարել են. «Աղջիկները չեն կարողանում գնալ դպրոց, կամ հյուրասիրությունից տուն վերադառնալ, քանի որ ենթակա են բնաբարության վտանգին և պարտավոր են ինքնապաշտպանվել»:

Օգոստոսի սկզբին, մի 17-ամյա աղջիկ հայտարարեց, որ Մեքսիկայի Ազկապոտզալո շրջանում, չորս ոստիկաններ բռնաբարել են իրեն:

Դրանից հետո, 16-ամյա մի աղջիկ հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցը թանգարանում բռնաբարել է իրեն:

Առաջին դեպքի բացահայտումից հետո, վեց ոստիկան ազատվեց աշխատանքից, սական նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել: Երկրորդ դեպքի բացահայտումից հետո, ձերբակալվել է մեկ անձ: