Հազարավոր մեքսիկացիներ բողոքել են ոստիկանության կողմից իրականացվող սեռական բռնությունների դեմ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի հազարավոր բնակիչներ, բողոքի ցույց են իրականացրել՝ ոստիկանների կողմից երկու անչափահաս աղջիկների բռնաբարության դեմ:
Ֆրանս Պրես լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցույցն անցկացվել է. «Նրանք մեզ չեն պաշտպանում, նրանք մեզ բռնաբարում են» կարգախոսով: Ցուցարարները հարձակվել են ոստիկանության ստորաբաժանումներից մեկի վրա:
Բողոքարարները հայտարարել են. «Աղջիկները չեն կարողանում գնալ դպրոց, կամ հյուրասիրությունից տուն վերադառնալ, քանի որ ենթակա են բնաբարության վտանգին և պարտավոր են ինքնապաշտպանվել»:
Օգոստոսի սկզբին, մի 17-ամյա աղջիկ հայտարարեց, որ Մեքսիկայի Ազկապոտզալո շրջանում, չորս ոստիկաններ բռնաբարել են իրեն:
Դրանից հետո, 16-ամյա մի աղջիկ հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցը թանգարանում բռնաբարել է իրեն:
Առաջին դեպքի բացահայտումից հետո, վեց ոստիկան ազատվեց աշխատանքից, սական նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել: Երկրորդ դեպքի բացահայտումից հետո, ձերբակալվել է մեկ անձ: