ԱՄՆ կոնգրեսականներ. Գրավված Պաղեստինն ազատագրվելու է
ԱՄՆ կոնգրեսի երկու մուսուլման կին ներկայացուցիչներ, հակադարձելով բռնագրավված Պաղեստին իրենց մուտքի արգելքին, հայտարարել են. «Աստծո կամոք, Պաղեստինն առաջիկայում ազատ կարձակվի»:
Ֆարս լրատվական գործակալությունը, կիրակի օրը հաղորդել է որ վերջերս Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ կոնգրեսի մուսուլման անդամներ Իլհան Օմարին և Ռաշիդա Թլայբին արգելել էր մուտք գործել բռնագրավված Պաղեստին:
Թլայբն ով ծնունդով պաղեստինցի է, անդրադառնալով արևմտյան ափին իրենց դիմավորելու եկած պաղեստինցիների կրած պաստառների վրա արված գրություններին, գրել է. «Մի օր, ես ու Իլհան Օմարն այցելելու ենք Բեղթհեղեմ և հույսով եմ, որ այդ օրը Պաղեստինն ազատագրված կլինի: #Ազատեք Պաղեստինը»:
Ի պատասխան, Օմարը գրել է. «Մի օր, շատ շուտ»:
Ներկայացուցչների պալատի վերոնշյալ դեմոկրատական անդամները Դոնալդ Թրամփի ամենակոշտ քննադատներից են: Այս շաբաթ նրանք պետք է այցելեին բռնագրավված Պաղեստին, սակայն Թրամփը Սիոնիստական ռեժիմից պահանջել էր նրանց մուտքի արտոնագիր չտրամադրել: