Էմանուել Մակրոնն ընդգծել է ՀԳՀԾ-ն հարգելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i110645-Էմանուել_Մակրոնն_ընդգծել_է_ՀԳՀԾ_ն_հարգելու_անհրաժեշտությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը հարգում է ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2019 04:59 Asia/Tehran
  • Էմանուել Մակրոնն ընդգծել է ՀԳՀԾ-ն հարգելու անհրաժեշտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը հարգում է ՀԳՀԾ-ն:

Երկուշաբթի օրը, Վլադիմիր Պուտինի հետ հանդիդիպման ժամանակ, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ  Փարիզը հարգում է Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը և ջանքեր է գործադրում՝ տարբեր հարցերի շուրջ Ռուսաստանի ու ԵՄ-ի տեսակետերը մոտեցնելու ուղղությամբ:

Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ֆրանսիական կողմի հետ քննարկվելու են անվտանգության, տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված և միջազգային մի շարք հարցեր:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, 2019թ մայիսին, Իրանը հայտարարեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորոթյունների նվազեցման մասին և երկրորդ փուլում  ավելացրեց ուրանի հարստացման ծավալները:

ԻԻՀ ԱԳՆ Մուհամամդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եթե Եվրոպան շարունակի ՀԳՀԾ-ի շրջանակներում իր պասիվությունը, Իրանը կանի երրորդ քայլը: