Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտրի մասին բանակցությունները կավարտվեն ձմռանը
https://parstoday.ir/hy/news/world-i11074-Վրաստանի_ու_Չինաստանի_միջև_ազատ_առևտրի_մասին_բանակցությունները_կավարտվեն_ձմռանը
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտրի մասին բանակցությունները անցնում են կառուցողական մթնոլորտում ու կավարտվեն ձմռանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2016 08:47 Asia/Tehran
  • Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտրի մասին բանակցությունները կավարտվեն ձմռանը

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտրի մասին բանակցությունները անցնում են կառուցողական մթնոլորտում ու կավարտվեն ձմռանը

«Չինաստանի հետ ազատ առևտրի մասին բանակցություններն անցնում են բավական կառուցողական։ Առաջին փուլն անցել է փետրվարի 23-ին։ Երկրորդ փուլի ժամկետը հստակեցվում է։ Այն, ենթադրաբար, տեղի կունենա ամռան սկզբին։ Երրորդ փուլը տեղի կունենա աշնանը, իսկ ձմռանը կանցկացվի ամփոփիչ փուլը։ Բանակցությունները, բոլոր տվյալների համաձայն, պետք է ավարտվեն չորրորդ փուլում»,- ասել է նա։

Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հետո Վրաստանը արտոնյալ հատուկ առևտրային ռեժիմ կունենա այնպիսի երկրների հետ, որոնց բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 2․2 միլիարդը (ԵՄ, Չինաստան)։