Ճապոնիան ընդգծում է Իրանի հարցով դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը
Մեծ Յոթնյակի գագաթաժողովում ունեցած ելույթում, Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն վճռակամ է շարունակելու դիվանագիտական ջանքերն Իրանի հարցի կապակցութամբ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի Բիարից քաղաքում կայացած գագաթաժողովում ունեցած ելույթում, Սինձո Աբեն անդրադարձել է Իրան կատարած իր այցին և ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեու և նախագահ Հասան Ռոհանու հետ հանդիպումներին:
Հաղորդումների համաձայն, գագաթաժողովի մասնակից երկրների առաջնորդները նշել են, որ որևէ երկիր չի ցանկանում, որպեսզի պատերազմ սկսվի: Հատկանշական է, որ անդամ երկրների ղեկավաները չեն քննարկել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից ռազմածովային դաշինք ձևավորելուն ուղղված ջանքերի հարցը:
Japan Times օրաթերթն անդրադառնբալով ԱՄՆ ՊՆ Մարկ Էսպերի Տոկիո կատարած այցին, որի նպատակն էր Ճապոնիային համոզել միանալ դաշինքին, գրել է. «Քանի որ Շինզո Աբեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում փորձում էր հանդիպել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, պարզ է, որ ճապոնիան չի ցանկանում, որպեսզի ԱՄՆ-ի ծովային կոալիցիային միանալու որոշումն ազդի այդ հանդիպման և Իրանի կառավարության անդամների հետ համատեղ նիստի վրա»: