ԱՄՆ-ն Պաղեստինը հանել է երկրների ցանկից
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքէջը ոչ սովորական քայլի դիմելով Պաղեստինը հանել է երկրների ու տարածքների ցանկից:
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, մինչև վերջերս Պաղեստինի անունը գտնվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում Պաղեստինի ինքնավար տարածք կամ պաղեստինյան տարածքներ անվամբ: Բայց Պետդեպարտամենտը կարգադրել է հանել «գրավյալ հողեր» բառակապակցության վերաբերյալ ցանկացած հիշատակում՝ կապված Պաղեստինի արաբների հետ:
Պաղեստինի ինքնավար վարչակազմի խոսնակ Նաբիլ Աբուվերդինեն, դատապարելով ԱՄՆ-ի այդ քայլը, այն որակել է Սիոնիստական ռեժիմի աջ ծայրահեղական գաղափարին համաքայլ արված քայլ: «Դա աննախադեպ հետադիմություն է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ».ասել է նա:
Պաղեստինն ու Սրբազան Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված են և արդեն 70 տարի, դարձել են տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային լարվածությունների կենտրոնը:
ԱՄՆ-ում սիոնիստական լոբբին մեծ ազդեցություն և ուժ ունի: Ամերիկացի պետայրերն այդ լոբբիին դուր գալու համար կտրուկ աջակցում են Սիոնիստական ռեժիմին: