ԱՄՆ-ն Պաղեստինը հանել է երկրների ցանկից
https://parstoday.ir/hy/news/world-i110855-ԱՄՆ_ն_Պաղեստինը_հանել_է_երկրների_ցանկից
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքէջը ոչ սովորական քայլի դիմելով Պաղեստինը հանել է երկրների ու տարածքների ցանկից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2019 13:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Պաղեստինը հանել է երկրների ցանկից

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքէջը ոչ սովորական քայլի դիմելով Պաղեստինը հանել է երկրների ու տարածքների ցանկից:

Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, մինչև  վերջերս Պաղեստինի անունը գտնվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում Պաղեստինի ինքնավար տարածք կամ պաղեստինյան տարածքներ անվամբ: Բայց Պետդեպարտամենտը կարգադրել է  հանել «գրավյալ հողեր» բառակապակցության վերաբերյալ ցանկացած հիշատակում՝ կապված Պաղեստինի արաբների հետ:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի խոսնակ Նաբիլ Աբուվերդինեն, դատապարելով ԱՄՆ-ի այդ քայլը, այն որակել է Սիոնիստական ռեժիմի աջ ծայրահեղական գաղափարին համաքայլ արված քայլ: «Դա աննախադեպ հետադիմություն է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ».ասել է նա:

Պաղեստինն ու Սրբազան Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի կողմից բռնագրավված են և արդեն 70 տարի,  դարձել են տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային լարվածությունների կենտրոնը:

ԱՄՆ-ում սիոնիստական լոբբին մեծ ազդեցություն և ուժ ունի: Ամերիկացի պետայրերն այդ  լոբբիին դուր գալու համար կտրուկ աջակցում են Սիոնիստական ռեժիմին: