Ստամբուլի քաղաքապետարանը կտրել է իշխող կուսակցությանը կապված 4 հիմնադրամների ֆինանսավորումը
Երեքշաբթի օրը, Ստամբուլի քաղաքապետը դադարեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կապված չորս հիմնադրամների համար նախատեսված մի քանի հարյուր միլիոն լիրայի հասնող ֆինանսավորումը:
Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուն հայտարարել է. «Քաղաքապետարանի բյոջեն պատկանում է քաղաքացիներին ու քաղաքապետարանին և վերոնշյալ չորս հիմնադրամներին տրամադրվող ֆինանսավորումը դադարեցվում է»:
Էրդողանը, մի քանի անգամ անդրադառնալով Ստամբոլի քաղաքապետի պաշտոնի կարևորությանը, հայտարարել է, որ այն կուսակցությունը, որի ներկայացուցիչն ընտրվի այդ պաշտոնում, կկարողանա ճանապարհ հարթել երկիրը ղեկավարելու համար:
Իմամօղլուն «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածուն է, ով հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Սակայն կառավարությունը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները և նշանակեց նոր ընտրություններ: Իմամօղլուն կրկին հաղթեց Թուրքիայի ամենամեծ ու կարևոր քաղաքի քաղաքապետի ընտրություններում և որպես իշխող կուսակցությունից դուրս անդամ, ներկայացավ Թուրրքայի քաղաքական հարթակում:
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն այդ երկրում իշխող կուսակցության առաջին պարտությունն էր 17 տարվա կառավարման ընթացքում: