Բրիտանիայում մարդիկ ներխուժել են մթերային խանութներ`բրեքզիթի հետևանքով սովի տարածման վախից
Բրոքզիթի ժամկետը մոտենումէ և բրիտանացիները շտապում են մթերային խանութներ՝ անհրաժեշտ սննդամթերք գնելու համար:
Գերմանական «Դի Վելտ» պարբերականը երեքշաբթի օրը հաղորդել է. «Որքան մոտենում ենք Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու ժամկետին, առավել քան երբևէ նկատվում է այդ երկրի ժողովրդի վախը տնտեսական ցնցումներից, հատկապես սննդի պակասից»:
Գերմանական թերթը գրել է.«Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալու շեմին է և այդ երկրում տնտեսական աճը հավասարվել է զրոյի»:
«Դի Վելտ»-ը հավելել է.«Նման պայմաններում, նախնական կարիքները հոգալու համար բրիտանացիների ներհոսքը խանութներ, ակնհայտորեն ցույց է տալիս բրեքզիթի հետևանքների կապակցությամբ նրանց մտահոգությունը»:
Ստացված հաղորդումների համաձայն՝ այս օրերին բրիտանացիների հիմնական մտահոգություններից մեկն անհրաժեշտ սննդի և դեղորայքի ապահովելն ու պաշարելն է:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է մինչև հոկտեմբերի 31-ը, ԵՄ-ի հետ համաձայնության գալով կամ առանց դրա, երկիրը դուրս բերել ԵՄ կազմից: