Սպիտակ տան ստվերային կառավարության ջանքերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i111166-Սպիտակ_տան_ստվերային_կառավարության_ջանքերը_ՀԳՀԾ_ն_պահպանելու_համար
ԱՄՆ-ի հանրապետական սենատորը պնդում է, որ Վաշինգտոնում որոծ պաշտոնատարներ փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2019 14:44 Asia/Tehran
  • Սպիտակ տան ստվերային կառավարության ջանքերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար

ԱՄՆ-ի հանրապետական սենատորը պնդում է, որ Վաշինգտոնում որոծ պաշտոնատարներ փորձում են պահպանել ՀԳՀԾ-ն:

Տեխասի նահանգի սենատոր Թեդ Քրուզը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ  պետդեպարտամենտում և գանձապետարանում «ստվերային կառավարություն»-ը աշխատում է միջուկային գործարքը պահպանելու ուղղությամբ և փորձում թուլացնել Իրանի դեմ ուղղված Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները:

Թեդ Քրուզն ասել է, որ ստվերային կառավարության հիմնական նպատակն է կանխել ԱՄՆ կառավարության կողմից միջուկային գործարքի լիարժեք չեղարկումը, քանի որ նրանք համոզված են, որ նախագահական ընտրություներում հաղթելու է դեմոկրատական թեկնածուներից մեկը :

Թեդ Քրուզն  ընդգծել է, որ ցանկացած դեմոկրատական թեկնածու, ով կգա իշխանության, «մեծ ցանկությամբ» կվերականգնի միջուկային գործարքը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացրել է, որ եթե մինչև  սեպտեմբերի 5 ը եվրոպացիները չկարողանան կատարել իրենց պարտավորությունները, Թեհրանը կկատարի իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլը: