Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i11128-Իսպանիայի_երկու_քաղաքներ_ճանաչել_են_Հայոց_ցեղասպանությունը
Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2016 15:17 Asia/Tehran
  • Իսպանիայի երկու քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագավորության երկու քաղաքներ՝ Պուենտե Խենիլը (Puente Genil) և Ռոդա դե Անդալուսիան (La Roda de Andalucía) պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Համապատասխան բանաձևերը երկու քաղաքներում էլ ընդունվել են քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնությամբ։

Բանաձևերում դատապարտվում է Թուրքիայի կողմից ժխտողականությունը և Իսպանիայի մյուս քաղաքներին ու կենտրոնական իշխանություններին կոչ է արվում հետևել իրենց օրինակին և նույնը հորդորել Թուրքիային։

Համապատասխան որոշումների ընդունմանը հաջորդող ելույթներում Պուենտե Խենիլի և Ռոդա դե Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնույթը, մարդկության դեմ հանցագործությունների անժամկետ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը:

pastinfo.am

6/4/2016