Առողջապահության համաշխարհային կազմակեպությունը զգուշացրել է Եմենի երեխաների վիճակի կապակցությամբ
ԱՀԿ-ը հայտարարել է, որ կազմակերպության ֆինանսավորման կրճատումը սպառնում է Եմենի միլիոնավոր երեխաների կյանքին:
Հինգշաբթի օրը, կազմակերպությունը հայտարարել է, որ երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն Եմենի ժողովրդին աջակցելու հարցում, և կազմակերպության ֆինանսավորման կրճատումը կխոչընդոտի այդ երկրի միլոնավոր մարդկանց կյանքը փրկելուն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Ավելի վաղ, UNFPA- ի գործադիր տնօրեն Նատալիա Կանիմը հայտարարել էր, որ Եմենի կանայք կանգնած են հումանիտար աղետի շեմին: Նա հայտարարել էր, որ յուրաքանչյուր երկու ժամը մեկ, Եմենում կյանքից հեռանում է մեկ կին՝ առողջապահական ծառայությունների և ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրների պատճառով:
Մեծ թվով իրավապաշտպան կազմակերպություններ, նախազգուշացրել են, Եմենում, որը արաբական աղքատ երկիր է և որտեղ ներկայումս ընթանում է Սաուդյան Արաբիայի սանձազերծած պատերազմը, հումանիտար ճգնաժամի սրման կապակցությամբ:
Սաուդյան Արաբիայի ագրեսիայի հետևանքով, մինչ այժմ Եմենում զոհվել է 16 հազար մարդ: