Եվրոպացիները ողջունում են ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերը
Եվրամիության անդամ 14 պետությունների քաղաքացիների շրջանակում անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ նրանք ողջունում են Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանմանն ուղղված ջանքերը:
Եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների կենտրոնի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն, սոցհարցման ընթացքում հարցեր են ներկայացվել տարբեր թեմաների, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային համաձայնության վերաբերյալ:
Սոցհարցման արդյունքների համաձայն, չնայած եվրոպական պետությունների միջև տարբեր հարցերի շուրջ խիստ տարաձայնություններ կան, եվրոպացիների մեծամասնությունը կողմ է ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված ջանքերին:
Սոցհարցման արդյունքները վկայում են, որ 14 երկրներների հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը ողջունել են ՀԳՀԾ-ի պահպանումը և Ֆրանսիան միակ պետությունն է, որտեղ Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման հովանավորություը 50 տոկոսից ցածր է եղել: