Կուբայի կառավարության ծրագիրը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար
Կուբայի կառավարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով երկրում առաջացած վառելիքի պակասը լրացնելու ուղղությամբ:
Havana Times կայքի հաղորդման համաձայն, Հավանայի կառավարությունը հայտարարել է, որ ներկա իրավիճակը ժամանակավոր է և մինչև ընթացիկ ամսվա վերջ, իրավիճակը կկարգավորվի:
Կուբայի կառավարության ձեռնարկած քայլերից են՝ նվազագույնի հասցնել վառելիքի պակասի ազդեցությունը բնակչությանը մատուցվող ծառայությունների, այդ թվում՝ տրանսպորտիային ծառայությունների վրա:
Կառավարությունն այդ նպատակով էներգիայի խնայողության ռեժիմ է սահմանել վարչական շինություններում, բնակելի շենքերում, կիրառելով հովհարային անջատումներ և վառելիքի կիրառման առաջնահերթությունը տալով տրասնպորտային ու արդյունաբերական ոլորտներին:
Այս իրավիճակում, Կուբայի երիտասարդական համայնքը օգնության է հասել կառավարությանը: