ԵՄ-ը կոչ է անում դադարեցնել օկուպացված տարածքներում ավանաշինությունը
ԵՄ-ը տարածել է հաղորդագրություն, որում անօրինական է ճանաչել Հորդանան գետի արևմտյան ափին նոր քաղաքավաններ կառուցելու Իսրայելի վարչապետի որոշումը և կոչ է արել դադարեցնել ծրագիրը:
Չորեքշաբթի օրը հրապարակված բանաձևում, ԵՄ-ը նշել է, որ Պաղեստինի բռնագրավված տարածքներում և Երոսաղեմում ավանաշինության քաղաքականությունն անօրինական է և հակասում է միջազգային կանոններին:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, օրեր առաջ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հորդանան գետի արևմտյան ափի և Բահր Ալամիթ շրջանները կցվելու են օկուպացված տարածքներին:
Մեծ թվով միջազգային կազմակերպություններ և երկրներ, այդ թվում՝ ԵՄ-ը, ԻՀԿ-ը, Սիրիան, Կատարը, Թուրքիան, Հորդանանը, ԻԻՀ և ՄԱԿ-ը, նախազգուշացրել են այս քայլի հետևանքների կապակցությամբ: