Թուիթերը փակել է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմնակիցների հազարավոր հաշիվները
(last modified Fri, 20 Sep 2019 15:24:03 GMT )
Սեպտեմբեր 20, 2019 19:54 Asia/Tehran
  • Թուիթերը փակել է Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմնակիցների հազարավոր հաշիվները

Թուիթերը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում և Եգիպտոսում փակել է հազարավոր հաշիվներ, որոնք գործունեություն էին ծավալում ընդդեմ Իրանի, Քաթարի և Եմենի:

Թուիթերը հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի քան 4500 բաժանորդներ Քաթարի և Իրանի վրա հարձակվելուց բացի, գրություններ էին հրապարակում՝ ի պաշտպանություն Սաուդյան ռեժիմի»:

Հաղորդման համաձայն, Եգիպտոսում և ԱՄԷ-ում աշխատող DotDev մասնավոր ընկերությունը ստեղծել ու տնօրինում է թուիթերյան հաշիվները և հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները, Թուիթերն ընդմիշտ փակում է այդ ընկերության ու նրա հետ առնչվող օգտատերերի հաշիվները:

Թուիթերը նաև արգելափակել է Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների հետ կապված երկու  հաշիվներ, որոնք գործունեություն էին ծավալում ի նպաստ այդ ռեժիմի: Թուիթերը նաև արգելափակել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ՝ Մոհամմեդ Բեն Սալմանի նախկին խորհրդական Սաուդ Ա-Ղահթանիի հաշիվը, ով կասկածվում է լրագրող Ջամալ Խաշողւիի սպանության հարցում դերակատար լինելու մեջ:

Անցած տարի հոկտեմբերին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվել էր սաուդյան վարչակազմին քննադատող լրագրող՝ Ջամալ Խաշողջին: