Բողոքի ցույցեր՝ Թբիլիսիում
https://parstoday.ir/hy/news/world-i111685-Բողոքի_ցույցեր_Թբիլիսիում
Սեպտեմբերի 20-ին, Վրաստանի հազարավոր քաղաքացիներ, հավաքվել են Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի առջև: Նրանք դատապարտել են իշխաող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ՆԳՆ Գեորգի Կախարիային վարչապետ նշանակելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2019 04:28 Asia/Tehran
  • Բողոքի ցույցեր՝ Թբիլիսիում

Սեպտեմբերի 20-ին, Վրաստանի հազարավոր քաղաքացիներ, հավաքվել են Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի առջև: Նրանք դատապարտել են իշխաող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ՆԳՆ Գեորգի Կախարիային վարչապետ նշանակելու քայլը:

ԻՌՆԱ-ի հաղոդման համաձայն, սեպտեմբերի 3-ին «Վրացական երազանք» կուսակցությունը Կախարիային նշանակեց վարչապետի պաշտոնում, այն բանից հետո, երբ Մամուկա Բախտաձեն հրաժարվեց պաշտոնից:

Ցուցարարները պնդում են, որ հունիսի 21-ին խորհրդարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, Կախարիան ոստիկանությանը հրահանգել էր ճնշել ցուցարարներին:

Վերոնշյալ ցույցը տեղի ունեցավ խորհրդարանում կայացած ուղղափառ երկրների խորհրդարանական վեհաժողովին ռուսական պատվիրակության մասնակցության դեմ: Ցույցի ժամանակ վիրավորվեց 240 մարդ, 305-ը՝ ձերբակալվեց: