Ռուսաստանն ընդգծել է Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը
ՌԴ-ի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Մոսկվան ընդգծում է Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը»:
Փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն չորեքշաբթի երեկոյան անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների վերաբերյալ համաշխարհային մտահոգությանն ասել է.«Այդ պատժամիջոցները կանխել են ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների նկատմամբ Թեհրանի հավատարմության դիմաց միջազգային հանրության պարտավորությունների կատարումը և Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի՝ INSTEX-ի գործարկումը, միջուկային համաձայնագրի շրջանակում առևտրային համագործակցությունները շարունակելու համար»:
Ռուս բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները ոչ միայն իրավական առումով խնդիր ունեն, այլև շատ սահմափակություններ են առաջացրել թե Իրանում առևտրային ընկերությունների և թե Իրանի հետ համագործակցության ցանկություն ունեցող արտասահմանյան ընկերությունների համար:
Գրուշկոն հավելել է.«Մոսկվան պնդում է, որ ՀԳՀԾ-ի պահպանման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է կայացնել նախ անօրինական պատժամիջոցների մեխանիզմին դեմ գնալով, որոնք սահմանվել են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»:
ԱՄՆ-ի վարչակազմը տարբեր ճնշումներ ու պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, սակայն չի կարողացել Իրանի իսլամական հանրապետությանը ստիպել ենթարկվել իր անօրինական պահանջներին: