Կոմունիստական կուսակցության հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Չինաստանի պաշտպանության նախարարը կիրակի օրը հայտարարել է, որ «Դանգ-Ֆենգ-41» միջուկային նոր հրթիռը առաջիկա երեքշաբթի օրը ցուցադրվելու է Կոմունիստական կուսակցության 70-ամյակի առիթով ռազմական շքերթի ժամանակ:
Քաղաքագետների կարծիքով, նոր զենքերը ցուցադրելու Պեկինի պատրաստակամությունը, հաշվի առնելով համաշխարհային ներկա իրավիճակը, ուղերձ է հղված Չինաստանի թշնամիներին:
Վերջին տարիներին ԱՄՆ կառավարությունը Չինաստանին զսպելու պատրվակով, որոշ գործողություններ է ձեռնարկել Արևելյան Ասիայում: Չինաստանի սահմանային վեճերի հրահրումը հարևանների հետ, այդ երկրի, ներառյալ Թայվանի և Հոնկոնգի ներքին գործերին միջամտելը, այն գործողություններն են, որ Թրամփի վարչակազմը հույս ունի, որ կարող է սահմանափակել Չինաստանի աճող հզորությունը: Այնուամենայնիվ, Թրամփի միջամտողական քաղաքականությունը Արևելյան Ասիայում չի սահմանափակվում միայն այս գործողություններով: Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգների ներսում իր աջակցողական քաղաքականությամբ առևտրային պատերազմ սկսել Պեկինի հետ: Նրանք հուսով են, որ այս գործողություններով կարող են Պեկինի պաշտոնյաներին ստիպել ենթարկվվել Վաշինգտոնի պահանջներին: Սա այն դեպքում, երբ Չինաստանը, իր նոր կառավարության 70-րդ տարում հակառակ մոտեցում է որդեգրել ԱՄՆ նկատմամբ: Սակայն ոմանք կարող են հավատալ, որ Չինաստանի տնտեսությունը գնում է դեպի լճացում և ԱՄՆ-ը կարողացել է թուլացնել համաշխարհային տնտեսության ապագա ուժը: Բայց թվերն ու տվյալները ցույց են տալիս Չինաստանի առևտրաային և տնտեսական աճը: Բարեփոխումների և բաց դռների քաղաքականությունից հետո, անցած 40 տարիների ընթացքում, Չինաստանը դարձել է աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսական ուժը: Չինաստանը կարողացել է տարեկան 9% -ից 12 % -ի տնտեսական աճ արձանագրել, իսկ 2018 թ-ից սկսած, այդ ցուցանիշը կազմել է 6-ից 7 տոկոս:
Չինաստանի ռազմական հզորությունը նշանակալի է նաև Հոնկոնգում վերջին լարվածության, ինչպես նաև Թայվանի և հարևանների հետ որոշ կղզիների վերաբերյալ ունեցած տարածքային վեճերի ֆոնին:
Չինաստանի բանակը, որն ունի երկու միլիոն զինուժ, պաշտոնապես աշխարհի ամենամեծ բանակն է: Զինաստանի բանակը, ԱՄՆ զինված ուժերից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Վերջին տարիներին Չինաստանի ռազմական օրակարգում է եղել նաև առաջադեմ մարտական ինքնաթիռների և միջուկային սուզանավերի արտադրությունը:
Global Times օրաթերթի հաղորդման համաձայն, հաշվի առնելով Չինաստանի դեմ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները, ժամանակն է, որ այդ երկիրը որդեգրի աշխարհի հետ համագործակցության սերտացման ռազմավարությունն ԱՄՆ-ի այս գործողություններին հակազդելու համար:
Չինաստանի կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության մեկնաբանը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը Հոնկոնգի ներքին գործերին վնասում է ոչ միայն ուրիշներին, այլ հենց Վաշինգտոնին»: