Չինացի պաշտոնակցին հղած ուղերձում, Ռոհանին ռազմավարական է բնութագրել Թեհրան-Պեկին հարաբերությունները
Չինացի պաշտոնակցին հղած ուղերձում, շնրհավորելով Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ, Ռոհանին ռազմավարական է բնութագրել Թեհրան-Պեկին հարաբերությունները:
Երեքշաբթի օրը, Չինաստանի նախագահ՝ Սի Ծինփինին հղած ուղերձում, Հասան Ռոհանին ասել է.«Երկու երկրի պատմական հարաբերություննների, մշակութային ընդհանրությունների և միջազգային զարգացումների շնորհիվ, երկկողմ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն»:
Ռահանին վստահություն է հայտնել, որ Իրան-Չինաստան երկկողմ համագործակցությունը կնպաստի միջազգային կայունության ու խաղաղության ուղղությամբ համատեղ շահերի առաջմղմանը:
Ի դեպ, Չինաստանի վարչապետ Լի Քեցյաին հղած ուղերձում, շնրհավորելով Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 70-ամյակի կապակցությամբ, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ Թեհրան-Պեկին տնտեսական ռազմավարական հարաբերությունները կիրագործվեն երկու երկրի պաշտոնատարների համագործակցությամբ:
Վերջին տասնամյակների ընթացքում, Չինաստանն ուշագրավ առաջընթաց է արձանագրել, այնպես որ հատկապես տնտեսական ոլորտում ԱՄՆ-ի լուրջ մրցակիցն է դարձել: