Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջը
https://parstoday.ir/hy/news/world-i11212-Վրաստանը_եւ_Գազպրոմը_համաձայնություն_են_ձեռք_բերել_Հայաստան_գազի_տարանցման_շուրջը
Վրաստանը, ինչպես եւ առաջ, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալութ յունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2016 09:17 Asia/Tehran
  • Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջը

Վրաստանը, ինչպես եւ առաջ, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալութ յունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:

Կողմերը նախկին պայմաններով համագործակցության շուրջը համաձայնության են եկել վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվում Էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պնդում Էր տարանցման վճարը տալ փողով, այլ ոչ թե գազով:

«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված Է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել Է տեքստի հաստատումը»,- նշել են նախարարությունում:

orer.am/

7/4/2016