Լավրովն զգուշացրել է Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i112143-Լավրովն_զգուշացրել_է_Սիրիայի_վրա_Սիոնիստական_ռեժիմի_հարձակումների_հետևանքների_կապակցությամբ
Ռուսաստանի ԱԳ նախարարն զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի կործանիչների կողմից Սիրիայում Դիմադրության խմբերի ու բանակի դիրքերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 14:34 Asia/Tehran
  • Լավրովն զգուշացրել է Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքների կապակցությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարն զգուշացրել է Սիոնիստական ռեժիմի կործանիչների կողմից Սիրիայում Դիմադրության խմբերի ու բանակի դիրքերի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է.«Սիրիայի վրա Իսրայելի օդային հարձակումները կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից»:

ՌԴ արատաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արձագանքելով Սիրիայում օտարերկրյա ուժերի ներկայությանն ընդգծել է.«Ի տարբերություն Միացյալ Նահանգների, Իրանը Դամասկոսի խնդրանքով է Սիրիայում: Երբ Սիրիայում ԻԼԻՊ-ի գլխավոր տարրերը պարտություն կրեն, հարցեր կծագեն Սիրիայի տարածքում ամերիկացիների ներկայության նպատակների մասին: Զգացվում է, որ Վաշինգտոնը նպատակ ունի կանխել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումը, ինչը լիովին հակադրվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2254 բանաձևին»:

Սիոնիստական ռեժիմը մշտապես աջակցելով ահաբեկիչներին, թիրախավորում են Սիրիայի ենթակառուցվածքներն ու բանակի դիրքերը: