ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև սակագնային պատերազմի նոր փուլ է սկսվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տնտեսական հովանավորչական քաղաքականության շրջանակում բարձրացնելով այդ երկիր ներմուծող ապրանքների մաքսատուրքերը, շարունակում է առևտրային պատերազմը:
Չորեքշաբթի օրը Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունն ԱՄՆ իշխանություններին պաշտոնապես թույլ է տվել Եվրոպական միությունից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել՝ ի պատասխան Եվրամիության կողմից Airbus ավիաշինարարական ընկերության սուբսիդավորման։ Դա, ըստ ամերիկյան կողմի, ազդել է ամերիկյան Boeing ընկերության արտադրած ինքնաթիռների վաճառքի ցուցանիշների վրա: Տուրքերը կարող են հասնել 100 տոկոսի, իսկ դրանց ենթարկված ապրանքների ընդհանուր գումարը տարեկան կկազմի 7.5 մլրդ դոլար: ԱՀԿ-ի այդ վճռից հետո, Վաշինգտոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հոկտեմբերի 18-ից նոր մաքսատուրքեր է սահմանելու Եվրոպայից արտահանվող 7.5 մլրդ դոլարի ապրանքների վրա:
Առևտրի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հրապարակած հաղորդագրության մեջ նշել է.«Մենք հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ, բանակցություններ կսկսվեն Բրյուսելի հետ՝ ստեղծված լարվածությունը կարգավորելու համար:
Առևտրի համաշխարհային կազմակերպության որոշումը Թրամփն անվանել է «հրաշալի հաղթանակ»:
ԱՄՆ-ի և Եվրամիության տարաձայնության պատճառներից մեկը եվրոպական Airbus և ամերիկյան Boeing ընկերությունների սուբսիդավորման հարցն է, որը 2017 թվականի հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր սրվել է: Վաշինգտոնը և Բրյուսելը մեղադրում են միմյանց՝ հակառակ կողմին տրվող սուբսիդիաներն անվանելով անօրինական։
Եվրամիությունը և ԱՄՆ-ը սպասում են ԱՀԿ-ի հաջորդ որոշմանը,որպեսզի պարզվի թե Եվրամիությունը ԱՄՆ-ի կառավարության կողմից Boeing ընկերությանը ցուցաբերվող օգնության դիմաց ինչպիսի մաքսատուրքեր է կարող սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ:
Այսպիսով ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային առճակատման նոր փուլ է սկսվել: Եվ չի ենթադրվում, որ այդ առճակատումը կարող է ավարտվել:
ԱՀԿ-ի թուլտվությամբ , Վաշինգտոնը օրինական ու պաշտոնական պատրվակ ունի նման քայլ իրականացնելու համար: Եվրոպացիները շատ խիստ են արձագանքել ԱՄՆ-ի քայլին: Նրանք միաձայն վճռակամություն են հայտնել ԱՄՆ-ի միակողմանի առևտրային քաղաքականություններին դիմակայելու համար:
Եվրամիությունը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը փորձի կիրառել ԱՀԿ-ում հաստատված մաքսատուրքերը, ԵՄ-ը համապատասխան քայլի կդիմի:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լը Մերն արձագանքելով Airbus ավիաշինարարական ընկերության հարցով եվրոպական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմանը, հայտարարել է, որ եթե այս տարաձայնությունը չկարգավորվի, Փարիզը և ԵՄ-ը բոյկոտի կենթարկեն Վաշինգտոնին:
«Եթե Միացյալ Նահանգները մերժի Airbus ընկերության հարցով առաջացած տարաձայնությունը կարգավորելու Եվրոպայի համագործակցությունը, Ֆրանսիան և Եվրամիությունը բոյկոտի կենթարկեն այդ երկրին». հավելել է նա:
Եվրոպացիները համոզված են,որ առևտրային պատերազմը կկանխի համաշխարհային տնտեսության աճը և նոր անվստահություն կառաջացնի այս ոլորտում և սպառողներն ամենաշատը կտուժեն այդ պատերազմում: Ի դեպ Թրամփի առևտրային քաղաքականությունները բացասական ազդեցություն են թողել ԵՄ-ի երկրների տնտեսական աճի վրա:
Այնուամենայնիվ առկա տվյալները վկայում են Թրամփի կառավարության սկսած առևտրային ու սակագնային պատերազմի սրման մասին: